Կարծիք

17.06.2020 17:20


Գիտե՞ք`այսուհետ ինչու պետք է անձնագրով շրջեք, որովհետև իշխանությունները ձեր զահլան չունեն

Գիտե՞ք`այսուհետ ինչու պետք է անձնագրով շրջեք, որովհետև իշխանությունները ձեր զահլան չունեն

Գիտե՞ք`այսուհետ ինչու պետք է անձնագրով շրջեք, որովհետև իշխանությունները ձեր զահլան չունեն, իշխանությունները զբաղված են, և եթե առիթ լինի ձեզ տուգանելու, ձերբակալելու, և այլն, իշխանությունները չպետք է ձեր անձը պարզելու վրա ժամանակ կորցնեն։ Նրանք լիքը ուրիշ գործեր ունեն:

Գիտե՞ք`ինչու պետք է ամուսիններով ավտոմեքենայում դիմակներով լինենք, որովհետև իշխանությունները ձեր զահլան չունեն, որ պարզեն, թե ամուսիններ եք, նոր եք նույն տնից դուրս եկել, որտեղ մնացած ամբողջ օրը եղել եք առանց դիմակ։ Նրանք լիքը ուրիշ գործեր ունեն։

Ընդ որում, իշխանություններն այնքան զբաղված են իրենց գործերով, որ զահլա չեն անում օրենքներ անցկացնել, թե պետք է դիմակով լինել, կամ անձնագրով, այս ամենին պետք է ենթարկվել իրենց բանավոր խոսքի համաձայն, ջհանդամը, թե դա հակաօրինական է։

Գիտե՞ք`ինչու են իշխանությունները լրագրողներին ծեծում, որովհետև նրանք զահլա չունեն իրենց մասին ճշմարտությունը լսելու, ավելի լավ է մի անգամ լավ ծեծեն, որ լրագրողները վախենան ու ասեն միայն այն, ինչ պետք է իշխանություններին։ Նրանք լիքը ուրիշ գործեր ունեն։

Գիտե՞ք`ինչու են իշխանությունները վերադարձել Ղարաբաղի փուլային բանակցություններին, որովհետև նրանք զահլա չունեն Արցախը փրկելու, մանրամասներ ներկայացնելու, ստրատեգիաներ առաջ տանելու։ Նրանք լիքը ուրիշ գործեր ունեն։

Իսկ թե ի՞նչ գործեր ունեն իշխանությունները, նրանք պետք է մի 15 րոպե լայվ մտնեն, մի 3 հատ ստատուս գրեն, համարեն, որ իրենց աշխատանքային ժամանակը սպառել են ու զբաղվեն անձնական հարցերով`զանգեն ապրանք ունեցողին, փող տվողին, ապրանք տանողին, ապրանք առնողին, որպեսզի կարողանան տեղ հասցնեն մաքսանենգ սիգարետը, մաքսանենգ երկաթը, մաքսանենգ ադամանդը, զենքը, և այլն։ Դրանից հետո պետք է ապարատը միացնեն, արաղը քաշեն, քյաբաբը ուտեն, փիփերթը փրթեն, ու ընդհանրապես, մտածեն այն մասին, որ ժողովրդավարությունը լավ բան է։

Լավ բնութագրող մի ռուսական երգ կա․ “Мы не пашем, не сеем, не строим, мы гордимся общественным строем”.

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը