Կարծիք

17.06.2020 20:10


Զգո՛ւյշ խոսեք Նիկոլի թվի «նոր» Հայաստանում

Զգո՛ւյշ խոսեք Նիկոլի թվի «նոր» Հայաստանում

«Մեր ծուռ հայելիների թագավորությունում» ամենօրյա ռեժիմով բեմադրվող «աննախադեպ» կրկեսային ներկայացումներից հետո, թվում է, կորցրել ենք զարմանալու ունակությունը։

Բայց ո՛չ։ Նիկոլ Նրբանկատը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց իր երկրպագուներին` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին նկատողություն անելով... ոչ ավել, ոչ պակաս, խոսքի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։

Թե բա` էդ ի՞նչ խոսալու ձև ա..
Ուրեմն`Աժ դահլիճում, փողոցում մարդ ծեծելը, կին պատգամավորներին ասֆալտին փռելը, հրմշտելը, քաշքշելը «ձև ա»։

Ընդդիմադիրներին քրեական ենթամշակույթի լավագույն ավանդույթներով` «գողականով» քլնգելը, բացիլ անվանելը, սպառնալը, վիրավորելը, թաթիկները, տոտիկները կտրելով ահաբեկելը «ձև ա»...
Դատավորներին` «վնգստացողի», իրավապահների տեսադաշտում հայտնված «թշնամական» տարրերին` «շնաբարո դուրսպրծուկի» պիտակ կպցնելը «ձև ա»...

Իսկ ահա հայերենի «մայրիկը», այդ թվում` ԱԺ ամբիոնից, շարունակաբար և կոպտորեն լացացնող վարչահրամայապետի ներկայությամբ թեկուզ զգուշորեն, քաղաքավարի, բայց հեգնախառն տոնայնությամբ խոսելը «ձև չի»` աններելի հանցագործություն է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը