Կարծիք

18.06.2020 09:45


Որ երկրի ներքին խոհանոցը դուրս հանելը այդքան վատ բան է, բա դուք ինչո՞ւ եք հաճախակի երկրի ներքին խոհանոցը կիսվում արևմտյան դեսպանատան աշխատակիցների հետ

Որ երկրի ներքին խոհանոցը դուրս հանելը այդքան վատ բան է, բա դուք ինչո՞ւ եք հաճախակի երկրի ներքին խոհանոցը կիսվում արևմտյան դեսպանատան աշխատակիցների հետ

Երեկվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ վայնասուն են դրել, թե բա ԲՀԿ-ականները գնում են ՌԴ դեսպանատուն՝ դժգոհում են ու երկրի ներքին խոհանոցը հանում դուրս։

Այ ես ձեր համապատասխան ցավը տանեմ, որ երկրի ներքին խոհանոցը դուրս հանելը այդքան վատ բան է, բա դուք ինչո՞ւ եք հաճախակի չորեքշաբթի օրերին Թումանյանի «Լավաշ» ռեստորանում կամ Ամիրյանի «Սեգաֆրեդո» սրճարանում երկրի ներքին խոհանոցը կիսվում արևմտյան դեսպանատան աշխատակիցների հետ, ինչո՞ւ էիք ընդդիմադիր ժամանակ գաղտնի զեկույցներ կազմում և ուղարկում այդ նույն դեսպանություններին։

Իրականում երկրի խոհանոցը դուրս հանելը վատ բան է, բայց դրա մասին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, հատկապես հայտնի միլիարդատիրոջ անձնական ներկայացուցիչները խոսելու իրավունք չունեն։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը