Կարծիք

18.06.2020 13:35


Իրավական սյուռեալիզմը պոզով-պոչո՞վ է լինում

Իրավական սյուռեալիզմը պոզով-պոչո՞վ է լինում

Հետևում եմ Ռոբերտ Քոչարյանի կալանքն անփոփոխ թողնելու հարցով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությանը, և ի՞նչ տեսնեմ։

Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը, ջանալով ամրագրել Նիկոլի սրտի Սահմանադրական դատարանում, Լևոնի վկա Վահե Գրիգորյանի կողքին, իր «արժանի» տեղը գրավելու իրավունքը` ապացուցել, որ չորս նախկին վարչապետների երաշխավորությունը երբեք և ոչ մի դեպքում չի կարող հիմք լինել երկրորդ նախագահին ազատ արձակելու համար, նորից շահարկում է «շահագրգիռ» լրատվամիջոցների կողմից սև պիառի կարգով շրջանառության մեջ դրված անապացույց վարկածը ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի իբր թե «կրիմինալ անցյալի» վերաբերյալ։

Ու գիտե՞ք ինչ է ասում. Քոչարյանը ոչ միայն օգնել է Դանիելյանին`ջրից չոր դուրս գալու, այլև, ուշադրությո՛ւն, նրան... վարչապետի պաշտոն է շնորհել։ Այսինքն`1999թ. Քոչարյանը, լինելով Հայաստանի նախագահը, տնօրինել է ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Այսինքն` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մեխի գլուխ էր. Հայաստանի նախագահն էր որոշում` ով ինչ պաշտոն զբաղեցնի կամ չզբաղեցնի Ղարաբաղում։
Փաստաբանի լիցենզիա ունեցող վայ-իրավաբանը թերևս ելնում է Հայաստան-Արցախ հարաբերություններում այսօր գոյություն ունեցող ֆակտո իրավիճակից, երբ ոչ թե Արցախի գործող նախագահն է նշանակումներ անում Արցախի առանցքային պաշտոններում, այլ Արցախը Հայաստանի «անբաժանելի մաս»` Հայաստանի մարզերից մեկը համարող վարչահրամայապետ Փաշինյանը։

Եվ ուզում է, որ դատավորը, հիմք ընդունելով այդ «փաստը», հաստատի Նիկոլի սրտի վնգստացող դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը. որ չկա և չի կարող լինել այս արևի տակ ոչինչ, որ կարող է զսպել Քոչարյանի ազատության մեջ գտնվելու «անհաղթահարելի ռիսկերը»։

Ասեք, որ ավելի «զորավոր» կոմպրոմատ Քոչարյանի դեմ հնարավոր չէր մոգոնել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը