Կարծիք

18.06.2020 14:20


Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը

Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը

Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Ցինպին, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։ Պարզվում է այն շատ պարզ է։ Ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի երկրի ղեկավարն անձամբ դուրս գա փողոց և բաժանի պաշտպանիչ դիմակներ։ Երեք միլիոն մարդու քայլելով հանդիպելն ու դիմակ բաժանելը կարծում եք հե՞շտ գործ է։ Իհարկե ո՛չ։ Բայց ստիպված պետք է կառավարությունների ղեկավարներն անձամբ գնան այդ քայլին։ Այս առումով հատկապես աննախանձելի է լինելու Չինաստանի առաջնորդի վիճակը։

Հուսով եմ վաղը մեզ մոտ վիրուսակիրների թվերը կնվազեն։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը