Կարծիք

19.06.2020 12:50


Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի

Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի

Քիչ առաջ երկրորդ դեպքի մասին լսեցի, երբ ոստիկանը փողոցում մոտենում է դիմակ կրող քաղաքացուն և փաստաթղթեր ստուգում։ Այսինքն այդ ոստիկաններին, փաստորեն, ավելի շատ հետաքրքրում է քաղաքացու դիմակ կրել/չկրելու հարցը, այլ այն՝ արդյոք մոտը անձը հաստատող փաստաթուղթ կա՞, թե ոչ։

Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի...

Բա ի՞նչ է այդ դեպքում, «հարգելի» իշխանություններ։ Եթե ոստիկանը մոտենում ու դիմակ կրող քաղաքացուց փաստաթուղթ է հարցնում, ուրեմն որպես ի՞նչ է դիտարկում այդ քաղաքացուն նա։ Իմ մտքին «տուգանքի մատերիալ» արտահայտությունից զատ ուրիշ բան չի գալիս։ Կարո՞ղ է հուշեք, մի թավշյա տերմին հորինեք դրա փոխարեն, հը՞ պարոն վարչապետ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը