Լրահոս

20.06.2020 13:45


Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 19-ի, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քուչակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղիպատրուշ-Քուչակ գյուղերի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Բ-ն, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 45-ամյա Արսեն Շ-ն, 44-ամյա Աշոտ Ք-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը