Կարծիք

20.06.2020 19:12


Այսօր Նիկոլն ավելի մեծ թվով թիկնապահներով է շրջում Երևանում, քան Պուտինը՝ Մոսկվայում

Այսօր Նիկոլն ավելի մեծ թվով թիկնապահներով է շրջում Երևանում, քան Պուտինը՝ Մոսկվայում

Թե բա, եթե Վեհափառը չի կարողանում առանց թիկնապահների շրջի սեփական ժողովրդի մեջ....

Իսկ այսօր Նիկոլը ավելի մեծ թվով թիկնապահներով է շրջում Երևանում, քան, ասենք, Պուտինը՝ Մոսկվայում, նույնիսկ սնայպերներով է շրջում ժողովրդի Նիկոլը էդ նույն ժողովրդի մեջ...

Նույնիսկ Ալենն է ոստիկանի ուղեկցությամբ շրջում, և սա այսպես կոչված հեղափողությունից ընդամենը երկու տարի անց, բա որ մի տարի էլ մնաք, արդեն իսկանդերո՞վ եք շրջելու....

Իմ խաբված և օգտագործված ժողովուրդ...

Ալեն, քո ու Նիկոլիդ սերմանած ատելության արդյունքում արդեն երկու տարի է՝ ինձ էլ են ահաբեկում, բայց ես, ինչպես միշտ, հիմա էլ միայնակ եմ շրջում, քանզի չեմ խաբել իմ ժողովրդին և ցանկացածի աչքերի մեջ նայելով կարող եմ իմ ամեն խոսքը հիմնավորել, իսկ դուք շատ մոտ ապագայում ամաչելու եք փողոց դուրս գալ, եթե իհարկե որոշեք մնալ և ապրել ձեր իսկ կողմից լկտիաբար խաբված և օգտագործված ժողովրդի կողքին...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը