Լրահոս

22.06.2020 10:30


Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 23:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների (վարորդ` Վահե Ա., ծնված 1984 թ․) ավտոմեքենաները․ զոհեր չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները «Lada 2115» մակիշի ավտոմեքենայի վարորդին և երկու տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

Այս խորագրի վերջին նյութերը