Կարծիք

22.06.2020 13:08


Փաշինյանի հիմքերը ճոճվում են․ նա նմանվել է թրատված Մսրա Մելիքին

Փաշինյանի հիմքերը ճոճվում են․ նա նմանվել է թրատված Մսրա Մելիքին

Ինչպիսի հիասթափություն:

Աղոտ հույսեր կային, որ Փաշինյանը գոնե բռնապետ կդառնա, որպես այդպիսին կկայանա, բայց ավաղ... Նա չափազանց թույլ է նման լուրջ կոչման, նման լուրջ կարգավիճակի համար: Մանր ժուլիկությունն ու շանտաժը բավարար չեն` հավասարվելու Պինոչետին կամ Կիմ Չեն Ինին: Առավելագույնը, որ կարող է հավակնել Փաշինյանը, ԺԷԿ-ի պետի պաշտոնն է և կարգավիճակը: Այստեղ նա կարող է զանազան ինտրիգներով սրա-նրա դեմ դավեր նյութել, բայց ահա մի ամբողջ պետություն կործանել` դա վեր է նրա մտավոր ունակություններից:

Եվ կրկնում եմ դարձյալ ու դարձյալ` Նիկոլը, որպես ՀՀ վարչապետ, չունի հենարան: Նրա հենարանը բակում արևածաղիկ չրթող մի քանի տասնյակ կանայք են և կիսալևոնական, կիսա-սասնածռական, կիսա-արամսարգսյանական անձինք, որոնք մերթ ընդ մերթ բորբոքում են արհեստական ատելություն նախկին իշխանությունների դեմ:

Վարչապետի ֆանատների էջերում վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել հետևյալ կոչերի` «Այս նեղ պահին սատարիր վարչապետին», «Սեղմիր լայք, թե վարչապետի հետ ես» և նման բնույթի տարբեր վիկտորինաներ և խաղարկության նմանվող ակցիաներ: Իրենք էլ են տեսնում, որ սատարողներ այլևս ՉԿԱՆ, նրանք հօդս են ցնդել, չքվել ու անէացել:

Փաշինյանի հիմքերը ճոճվում են: Նա նմանվել է թրատված Մսրա Մելիքին, որը իրեն մի հատ թափ տալուց հետո կկիսվի երկու մասի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը