Կարծիք

22.06.2020 14:08


Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծել մեկ անձի իշխանություն

Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծել մեկ անձի իշխանություն

Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծել մեկ անձի կամ մեկ ընտանիքի իշխանություն: Ու այդ մեկ անձը ինքն է: Ու այդ մեկ ընտանիքն իր ընտանիքն է:

Այս պահին Հայաստանում արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Տեղի ունեցողը բնական ու օրինաչափ շարունակությունն է այն ամենի, ինչ մեր երկրում սկիզբ առավ 2018-ին: Իսկ այդ ժամանակ տեղի ունեցավ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ: Ո՞րն է դա: Կարճ ասած` գործընթացները, այս կամ այն կերպ, արտաքուստ տեղավորվում են գործող Սահմանադրության շրջանակներում, սակայն բովանդակային առումով գործ ունենք իշխանության զավթման և հեղաշրջման կլասիկ օրինակի հետ: Ու որքան էլ տարօրինակ թվա, նման գնահատականի հիմքում ամենևին էլ ընկած չեն սահմանադրաիրավական հասկացությունները: Սա մաքուր քաղաքական ու պատմագիտական գնահատական է:

Այնպես, որ այս պահին տեղի ունեցողը առավել քան «տրամաբանական» է: Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծել մեկ անձի կամ մեկ ընտանիքի իշխանություն: Ու այդ մեկ անձը ինքն է: Ու այդ մեկ ընտանիքն իր ընտանիքն է: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական իշխանության «արգելքի» հաղթահարումից հետո, Նիկոլ Փաշինյանին մնում է հաղթահարել, ըստ էության, վերջին` զանգվածային լրատվության միջոցների «արգելքը»: Ու վերջ: Միջազգային հանրության լռության պայմաններում ճաշը պատրաստ կլինի:

Հայաստանի բնակչությունը, մեր երկրի ժողովրդավարական ապագայով մտահոգ շրջանակները` միջազգային հանրության հետ արդյունավետ համագործակցությամբ ու օրինական բոլոր միջոցներով կամ կանգնեցնում է այս կործանարար ընթացքը կամ Հայաստանը գլորվում է իր նորագույն պատմության մի աննապադեպ` մենիշխանության փուլ, որտեղից այն կողմ միայն Աստված գիտի, թե ինչ աղետներ են մեզ սպասվում:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը