Լրահոս

22.06.2020 14:41


Երևանում բախվել են «Mercedes», «Hyundai» ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր

Երևանում բախվել են «Mercedes», «Hyundai» ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր

Երեկ՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան-Ռուբինյանց փողոցների և Մյասնիկյան պողոտայի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Ա․ Նավասարդյանի վարած Hyundai մակնիշի, Երևանի բնակիչ՝ 23-ամյա Մ․ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի, Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Ե․ Կալայջյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողը՝ իր ծառայողական ավտոմեքենայով։

Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր, քանի որ այդ հատվածում Երևանի քաղաքապետարանը կատարում էր կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Ա. Մարգարյանը, 22-ամյա Մ. Բաբախանյանը, 21-ամյա Մ. և Hyundai-ի վարորդ Ե. Կալայջյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով նախ բախվել է Hyundai-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել Nissan-ին։

Այս խորագրի վերջին նյութերը