Կարծիք

22.06.2020 14:59


Վարչապետն իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում

Վարչապետն իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում

ԴԵՊԻ «ՀՊԱՏԱԿ ՀԱՅԱՍՏԱ՞Ն»

Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։

Այպիսով, եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար՝ իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։

ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»= «Հպատակ Հայաստան» խմբակցություն։

***

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱ՞Ն , ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

2021թ․ Հայաստան։ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Հովակիմյանը և Վահագն Գևորգյանը օրենքի նախագիծ են ներկայացրել «Առաջին գիշերվա իրավունքը»։ Օրինագծին Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի եզրափակիչ մասում ամփոփել է․ «Նախագիծը հիմնականում չի հակասում իրավունքի գերակայությանը, բայց ցանկալի է, որ այն կիրառվի կամավորության սկզբունքով»։ ԱԺ արտահերթ նիստն անցավ բավականին բուռն քննարկումներով։ «Իմ Քայլի» պատգամավորները մեկը մյուսի ետևից հիմնավորեցին օրինագծի անհրաժեշտությունը ժողովրդավարական պետության կառուցման համար․
-Ժողովուրդը, որը մեզ վստահել և մանդատ է տվել, վաղուց է մեզնից պահանջում իրական բարեփոխումներ անել, այդ թվում մեր ավանդական ընտանեկան խնդիրների շուրջ։ Եվ քանի որ մենք, մեր սիրելի Առաջնորդն ինքը ժողովուրդն է․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ապա համոզված ենք, որ այս օրենքը մեծապես կնպաստի Հայաստանի ապագա ժողովրդավարացմանը և ինչու ոչ, նաև ժողովրդագրական աճի բարելավմանը։ Եվ ինչպես մեր սիրելի Առաջնորդն է ասել, 2050թ․ կունենանք 5մլն բնակչություն։

Ընդդիմադիր «Հպատակ Հայաստան» միացյալ խմբակցությունն առաջարկություն արեց, որ համաձայն Վենետիկի հանձնաժողովի` «Առաջին գիշերվա իրավունքը» պետք է կամավոր լինի։

Առաջարկությունը չընդունվեց։ Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 89 կողմ ձայնով։ Ընդդիմությունը դիմեց նորացված ՍԴ։ ՍԴ-ի բոլոր 9-ը վահեհովհաննիսյանները օրենքը ճանաչեցին սահմանադրական։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը