Լրահոս

23.06.2020 15:40


Երևանում բախվել են Mercedes G55 ու Honda մակնիշի ավտոմեքենաները․ հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ

Երևանում բախվել են Mercedes G55 ու Honda մակնիշի ավտոմեքենաները․ հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշիսյան 62/3 հասցեի դիմաց բախվել են Mercedes G55 մակնիշի և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Հրշեջ-փրկարարները կատարել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը