Կարծիք

23.06.2020 21:44


Հիմա ԼՀԿ-ն է ՕԵԿ-ի վիճակում

Հիմա ԼՀԿ-ն է ՕԵԿ-ի վիճակում

2008-ին Օրինաց երկիրը ճակատագրական քայլ կատարեց և 20 տարվա ընթացքում դա իրենց չներվեց։

Կարող էր այդ քայլը՝ այն ժամանակվա իշխանությունների կողքին կանգնելը, մինչ այդ հակառակ ուղղությամբ սալտո անելուց հետո, հիմնավորեին, ասենք, Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններով կամ նրանով, որ ընտրակեղծիքների ինստիտուտը հիմնվել էր նրա օրոք և այդ պատճառով չեն կարող Տեր-Պետրոսյանի կողքին լինել ու դա կլիներ քաղաքական դիրքորոշում ու ժամանակի ընթացքում դա իրենց կներվեր։ Բայց կա մի "բայց", դրա համար նախ չպետք է Տեր- Պետևոսյանի կողքին կանգնեին, իսկ կանգնելուց արդեն պետք է մինչև վերջ գնալ, այդպիսին է կյանքը։

Ինչի եմ սա ասում, հիմա Լուսավոր Հայաստանն է այդ վիճակում՝ կա՛մ կանգնում եք Նիկոլի կողքին՝ հրաժարվելով սուբյեկտայնությունից ու դրա մասին հրապարակային հայտարարություն եք անում, կա՛մ գնում եք Սահմանադրական դատարան։ Ու նաև պետք է հիշեք՝ դա ձեր համար ճակատագրական որոշում է լինելու։ Քաղաքականությունը դաժան բան է, ձեռք ես տվել, պետք է խաղաս։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը