Կարծիք

24.06.2020 10:24


Պոպուլիզմը հենց նախարարների կողմից դիմակ բաժանելն էր

Պոպուլիզմը հենց նախարարների կողմից դիմակ բաժանելն էր

Պոպուլիզմը հենց նախարարների կողմից դիմակ բաժանելն էր: Անորակ թատրոնը այն աստիճանի է հասել, որ արդեն լցվում է բնակչության համբերության բաժակը: Վարչապետ Փաշինյանը վերջին պահին (սկզբում համաձայն էր) չցանկացավ Մոսկվա մեկնել և մասնակցել Մեծ Հայրենականի 75-ամյակին նվիրված հաղթահանդեսին: Պուտինին ուղղված նամակում վարչապետը իր չգնալը պատճառաբանեց երկրում ստեղծված ծանր ճգնաժամով, բայց հաջորդ օրը վարչապետը նախընտրական բուկլետների նման դիմակ էր բաժանում: Հետաքրքիր է այս եղանակով պետք է լուծվի երկրում առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Երբ են սկսվելու հայտարարված մեծածավալ շինարարությունները, որտեղ պետք է աշխատեն Հայաստանից սահմանների փակ լինելու պատճառով Ռուսաստան չմեկնած մեր հարյուր հազարավոր քաղաքացիները:

Բնակչությունը արդեն չի զարմանաում Փաշինյանի պետականազուրկ մտածելակերպի վայրիվերումներից: Կարող է օրինակ պատերազմի ժամանակ վարչապետը դուրս գա փողոց և ժողովրդին մեկական փամփուշտ բաժանի: Զավեշտը այն աստիճանի է հասնում, որ ոչ պակաս պոպուլիստ Դաինել Իոնիսյանը հայտարարում է, որ իրեն պետք է տուգանեն քանի որ մոռացել է դիմակ կրել:

Իսկ պոպուլիզմի հերթական սերիան նախարարների կողմից դիմակ բաժանելն էր: Մեր յուրաքանչյուր ամիս միլիոնավոր դրամների աշխատավարձ և պարգևավճար ստացող նախարարները այն աստիճան պարապ են, որ դիմակ են բաժանում: Այս ինքնագովազդվելու մոլության պատճառով է, որ մենք երկիր չենք կառուցում: Տնտեսության ոլորտներն ու ազգային խնդիրները լուծում չեն ստանում:

Դրա փոխարեն անվճար դիմակ և առանց բացառության բոլորին կարող էին բաժանել ոստիկանները: Վարկանիշ ունեցող և իրապես գործունակ կառավարությունը առանց ավելորդության անում է իր աշխատանքը, որի արդյունքները շատ պարզ և նկատելի են լինում բնակչության համար:

Արմեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը