Լրահոս

24.06.2020 10:31


Պապս ողջ է, բայց ԲԿ պատասխանում նշվել է՝ «մահ», նրան դուրս են գրել կորոնավիրուսի դրական թեստով. ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերը, իսկ «Էրեբունի» ԲԿ-ն՝ պարզաբանում (տեսանյութ)

Պապս ողջ է, բայց ԲԿ պատասխանում նշվել է՝ «մահ», նրան դուրս են գրել կորոնավիրուսի դրական թեստով. ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերը, իսկ «Էրեբունի» ԲԿ-ն՝ պարզաբանում (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Նորիկ Ղարիբյան թոռը տեսանյութ է հրապարակել, որով ներկայացրել է իր պապի հիվանդության պատմությունը: Նա նշել է, որ հունիսի 21-ին պապուն տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերցրել են բոլոր անալիզները, գումարները վճարվել է, ներկայացվել է խնդիրը, սակայն նրանք հրաժարվել են բուժումներից, քանի որ ասել են հույս չկա:

Օգտատերը նշել է, որ պապը հաջորդ օրը դուրս է գրվել և ցույց է տվել ԲԿ-ի պատասխանը, որտեղ գրված է եղել «մահ» և պապուն, ով ողջ է: Թոռը պատմեց նաև, որ պապուն դուրս են գրել Covid19-ի դրական պատասխանով:

«Էրեբունի» ԲԿ-ն տեսանյութի հետ կապված պարզաբանում է ներկայացրել․

«Հիվանդը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անևրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից և հիվանդը դուրս է գրվել :

Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաև, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը