Լրահոս

24.06.2020 11:30


Կորոնավիրուսից մահացած 14 քաղաքացիներից ամենաերիտասարդը 62 տարեկան է․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 14 քաղաքացիներից ամենաերիտասարդը 62 տարեկան է․ ԱՆ

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21,717 դեպք, որոնցից 10,797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10,404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100,400 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամարդ), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:

Այս խորագրի վերջին նյութերը