Կարծիք

24.06.2020 20:40


Դատական իշխանությունը սեփակաշնորհված բուդկա չէ

Դատական իշխանությունը  սեփակաշնորհված բուդկա չէ

Այսպիսով, երկար ժամանակ հիվանդացած արդարադատությունն արդեն կենդանության նշաններ է ցույց տալիս, ապաքինվում է և մենք լիահույս ենք, որ այն շուտով ոտքի կկանգնի:
Այսպիսով, դատավորները սկսել են հասկանալ, որ նույնիսկ վարչապետի պաշտոնը գրաված անձը չի կարող իրենց հրահանգավորել, իրենց վրա մատ թափ տալ, իրենց սպառնալ կամ ստորացնել:

Հասկացել են, որ ոչ ոք իրենց չի կարող անվանել «նախորդների դռան տակ վնգստացողներ», տերեր որոնողներ, որոնք «ասում են` եկեք մեզ տիրություն արեք»: Հասկացել են, որ դատական ինստիտուտը «սեփականաշնորհված բուդկա» չէ` օրվա իշխանության ծառայող և պատվերով համերգ իրականացնող:

Այսպիսով դատական համակարգն ապացուցում է, որ նույնիսկ վեթթինգի մասին խոսակցությունների, դատարանների շենքերի շրջափակման, ագրեսիվ զանգվածի հոգեբանական տեռորի պայմաններում ինքն իր տեղում է, ենթակա չէ որևէ մեկին, դա լինի` միապետ, դա լինի` գրպանային խորհրդարան, դա լինի` սոց.ցանցերում դատավորի երեխայի նկարները տարածող սաֆարյանական երևույթ։

Կարող ենք արձանագրել, որ երեսուն տարվա ինքնիշխան ու անկախ Հայաստանն ունի կայացած դատական համակարգ, ինչին կնախանձեին նույնիսկ եվրոպական պետությունները: Նույնիսկ փողոցից եկած խառնամբոխը չստիպեց դատարաններին` դառնալ խամաճիկ, ինչպիսին դարձան գլխավոր դատախազը և մի շարք մեղադրող դատախազներ: Դատավորներից շատերը ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ, իրավագիտակցություն, քաղաքացիական ամրություն:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, Վերաքննիչ դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյան և Արսեն Նիկողոսյան, ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյան և Ռոբերտ Պապոյան։

Շնորհակալ եմ իրենց գործի նվիրյալներին, ազնիվ ու չընկճվող, դատավորի պատմուճանը պատվով կրող անձանց` քաղաքական մոլագարության համընդհանուր մթնոլորտում իմ հայրենիքը չկործանելու համար:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը