Կարծիք

24.06.2020 18:57


Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից

Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից

Չէ՛, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիների մոտ ավելացնելու դրույթները։

Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ, օրինակ, բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։

Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք...

Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։

Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները, որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարգի գույքի գույքահարկի թանկացման պատճառ` այս ծանր սոցիալական իրավիճակում:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը