Կարծիք

25.06.2020 09:50


Դասական մանիպուլյացիայի օրինակ պաշտոնական կառույցի ու այնուհետև լրատվականների կողմից (լուսանկար)

Դասական մանիպուլյացիայի օրինակ պաշտոնական կառույցի ու այնուհետև լրատվականների կողմից (լուսանկար)

Երեկվա քվեարկությունից հետո՝ այսօր Կառավարությունը հրապարակում է Եվրոպական Խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարների նամակը վարչապետին։ Նամակը արտատպվում է լրատվականների կողմից «Մենք խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը» անվանումով, դիտվում է մոտ 8 հազար անգամ ու ստանում է մոտ 3 հազար կիսում միայն Հայկական Ժամանակի կայքում, որտեղ դրվաժ է որպես գլխավոր նորություն՝ չհաշված բազմաթիվ այլ կայքերում։ Արդյունքում այսօրվա համատեքստում ընկալվում է, որ Եվրոպայից ունենք աջակցություն ընթացող գործընթացում։

Հետո AntiFake.am-ը դիմում ու ստանում է նամակի օրիգինալը ու պարզվում է՝
1․ Թարգմանված չէ վերջին պարբերությունը, որտեղ նշվում է, որ «հունիսի 18-ին հույս ունեն, որ Փաշինյանը կմասնակցի վիդեո կոնֆերանսի։
2․ Նշվում է, որ շնորհավորում են Փաշինյանին կովիդից բուժվելու առիթով։

Այսինքն նամակը ուղարկել են հունիսի 8-ից 18-ի միջակայքում՝ այսինքն մոտ 1-2 շաբաթ առաջ։ Հրապարակել են այսօր ու կայքերում՝ ներառյալ Հայկական Ժամանակում դրել են որպես գլխավոր։

Կեղծիք է սա՞։ Չէ իհարկե։ Նամակը իրոք եղել է։ Վերաբերվու՞մ է երեկվա ու այսօրվա իրադարձություններին։ Ոչ։ Դասական մանիպուլյացիայի օրինակ պաշտոնական կառույցի ու այնուհետև լրատվականների կողմից։

Ավելի մանրամասն այստեղ:

Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

105897050_10158702870559273_4760976062111607553_o

Այս խորագրի վերջին նյութերը