Կարծիք

25.06.2020 10:56


Սահմանադրական հեղաշրջումը վերջնականապես զրկելու է Հայաստանին ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը

Սահմանադրական հեղաշրջումը վերջնականապես զրկելու է Հայաստանին ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը

Լուր տարածվեց, որ "Իմ քայլի" մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկվելը և դիմակ կրելը։ Դիմակ կրելուն ամենևին դեմ չեմ, բայց այն չի կարող փրկել հիվանդանալուց, եթե զուգահեռ քանդում ես առողջապահական համակարգը։ Բնության օրենքներն են այդպիսին։

Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին և կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը։

Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա։ Հասարակական օրենքներն են այսպիսին։

Այս օրենքները օբյեկտիվ, մեր կամքից անկախ գործող օրինաչափություններ են, և ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել դրանք։ Ի դեպ, զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս ջահելների, տարիքով մարդ է, ավելին՝ ֆիզիկոս-պրոֆեսոր, չգիտի այս օրենքների օբյեկտիվ և համատարած բնույթի մասին։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը