Լրահոս

25.06.2020 12:20


Շիրակի մարզում. DAF բեռնատարը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է․

Շիրակի մարզում. DAF բեռնատարը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է․

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Խոջի աղբյուր»-ի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում DAF մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախատաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը