Կարծիք

25.06.2020 14:00


Նիկոլն արժանի է խղճահարության՝ իր ձախողված ներկայի ու իրեն սպասվող ապագայի համար

Նիկոլն արժանի է խղճահարության՝ իր ձախողված ներկայի ու իրեն սպասվող ապագայի համար

Խորհրդարանի կիսադատարկ դահլիճում բյուջեի տապալված կատարողականը շոուի վերածած խեղկատակն ունակ չէ ընկալել, որ ժողովուրդն արդեն հոգնել է երկու տարի կրկնվող անիմաստ տեքստերից, անհեթեթ մեղադրանքներից ու նախկինների շողքի տակ թաքնվելով՝ սեփական անկարողությունը արդարացնելու փորձերից:

Պատկերացնո՞ւմ եք, համարձակությունից խոսում է մարտի 1-ը կազմակերպած, մարդկանց միմյանց դեմ հանած, հետո փախած և պադվալներում պախկված վախկոտը, որն ի դեպ իր ամեն ելույթից հետո վազում է իր անվտանգության աշխատակիցների քանակը ավելացնելու:

Նրա կողմից երկու տարի քաղաքական հակառակորդներին վերագրվող ցնդաբանությունները արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չեն: Նիկոլն արժանի է խղճահարության՝ իր ձախողված ներկայի ու իրեն սպասվող ապագայի համար: Երկու տարի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հիստերիկն առնվազն պետք է ամաչեր, որ իր հաթաթաներն ու սպառնալիքները միայն ծիծաղ են առաջացնում ընդդիմախոսների մոտ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը