Լրահոս

25.06.2020 17:25


Դիտարկումներ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստից

Դիտարկումներ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստից

Դիտարկումներ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստից՝

Այսօր ավարտվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի կարգապահական գործի քննությունը: Նման գործեր քննելուց ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, ինչը ենթադրում է կողմի բավականին լայնածավալ իրավունքների առնվազն իրագործման հնարավորություն: Մենք միջնորդեցինք որպես վկա հրավիրել ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, ով փաստացի այս գործով հանդիսանում է մեր դեմ ցուցմունք տվող անձ: Նման անձանց հարցաքննության իրավունքը մրցակցային դատավարության անհերքելի և հիմնարար սկզբունքներից է: Ցավոք, ԲԴԽ-ն մերժեց մեր միջնորդությունը: Մի կողմ թողնելով կոնկրետ գործը, պետք է ասեմ, որ ԲԴԽ-ն, որը այս դեպքում հանդես է գալի որպես դատարան, փաստացի մեր երկրի ամենամեծ կազմը ունեցող դատարանն է՝ 10 հոգի ըստ օրենքի, այս դեպքում՝ 9 հոգի: Ցավոք նիստերի անցկացման կարգը դեռ ենթակա է զարգացման: Պատիվ եմ ունեցել մասնակցելու Փարիզում միջազգային առևտրային դատարանի նիստի և օգտվել խաչաձև հարցաքննության իրավունքից: Հավատացեք՝ դրանից հետո միայն հասկացա հարցաքննության իմաստը դատարանում: Մեր մոտ գործող կարգավորումները այդ առումով խիստ ձևական են և մեծ հաշվով ոչ էլ այդքան էական դատավարության ելքի համար: Վկային պարտադիր հրավիրելու նորմը, ինչպես նաև քո դեմ վկայողին խաչաձև հարցաքննելու իրավունքը դատական իշխանությունը բարձրացնում եմ մեկ այլ անհամեմատ բարձր մակարդակի, որը, ցավոք, մեր երկրում գոյություն չունի: Դատարանը չպետք է որևէ կերպ արգելափակի կողմի իրավունքը հարցաքննելու իր դեմ վկայողին, ինչը այսօր տեղի ունեցավ ամենաներկայանալի կազմ ունեցող դատարանում: Թող ինձ ներեն ԲԴԽ անդամները, բայց այդ կերպ նիստ անելը նման է ոչ թե ժողովրդավար երկրի դատարանին, այլ սովետական ռայկոմի կամ ընկերական դատարանի նիստին: Ավելի պատկերավոր ընկալելու համար կարելի է նայել լուսահոգի մեծ ռեժիսյոր Գ.Դանելիայի «Афоня» կինոնկարի համապատասխան հատվածը՝ սանտեխնիկին խուլիգանության համար ընկերական դատարանով դատելու մասին: Դատավարական իրավունքը և ավանդույթը Հայաստանում պետք է զարգանան և դրա ամենալավ հնարավորությունը ունի հենց ԲԴԽ-ն, որը փաստացի ինքն է սահմանում իր դատավարության կարգը՝ օգտվելով Դատական օրենսգրքով ընձեռված հնարավորությունից:

Հ.Գ. Ա.Ազարյանի վերաբերյալ որոշման հրապարակումը տեղի կունենա հուլիսի 09-ին, ժամը 14:10: Այդ որոշումը ներկա պատմական պահին բեկումնային կլինի դատական իշխանության անկախության ապահովման համար: Կամ կփորձենք այն զարգացնել, կամ «կթաղենք» թավշյա ճիրաններում:

Այս խորագրի վերջին նյութերը