Լրահոս

26.06.2020 12:25


Հրազդանում 49-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն․ կա վիրավոր

Հրազդանում 49-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն․ կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Խ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Սպանդարյան-Աղբյուրակ փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են էլեկտրալարերը, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Օֆիկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը