Կարծիք

26.06.2020 15:47


Բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր

Բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր

Ձեզ մի քիչ թարմ ինֆորմացիա տամ ու շարունակեմ աշխատել`

Առավոտյան տեղեկացրել էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին ու իր ենթակայության տակ գտնվող մանր-մունր օրինախախտները բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր, իսկ մինչև այդ «նոր» պայմանագիրը ստորագրելը` պարտադրում են ստորագրել աշխատանքից ազատման դիմում:

Այնպես ստացվեց, որ ոչ բոլոր բուժաշխատողներն էին վախից ստորագրել և կան անհատներ, ովքեր ընդդիմացել են, փաստաբան են վարձել և լրատվականներին են հայտնել այդ մասին...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին և իր մանր-մունր իրավախախտները իմանալով այդ մասին` «задний» են միացրել և փոխել են հռետորաբանությունը` «եթե չստորագրես, վաղվանից գործի չգաս»-ից դարձրել են «եթե չեք ուզում, կարող եք չստորագրել... մենք հո ձեզ չե՞նք ստիպում...»...

Իհարկե, սա ժամանակավոր մարտավարություն է բուլկու կողմից, որովհետև նրանք մտածելու են ոչ յուրային և ոչ ստրկամիտ բուժաշխատողից ազատվելու այլ միջոց, բայց դե սա մոտիվացիա է բոլոբ բուժաշխատողների համար, որ նրանք ցանկության դեպքում կարող են փոխել իրենց ճակատագիրը և չդառնան հանցագործների զոհ...

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը