Լրահոս

26.06.2020 22:55


Խոշոր հրդեհ Մարզահամերգայինի տարածքում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Մարզահամերգայինի տարածքում (տեսանյութ)

Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. այրվում է խոտածածկ տարածք։

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել 20 մարտական հաշվարկ։

«Հրշեջներն այս պահին պայքարում են կրակի դեմ»,–հայտնեցին ԱԻՆ–ից։

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը, նախնական տվյալով, բռնկվել է հրավառության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը քիչ առաջ ժամանել է դեպքի վայր։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ։

***

Հրշեջ-փրկարարները մարել են Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված խոշոր հրդեհը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը