Լրահոս

01.04.2011 13:10


Ռազմիկ Զոհրաբյանը քննադատում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության պահվածքը

Ռազմիկ Զոհրաբյանը քննադատում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության պահվածքը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժմանակ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասել է, թե , ընդդիմությունն իրավունք ունի իր խոսքն արտահայտել, բայց ոչ` ընդհարումներով։

«Մեզ համար կարևորն այն է, որ մարտի 1-ը դաս լինի և մարդիկ չգնան ընդհարման, որ հասարակության, երկրի ներսում ընդհարումներ ու խնդիրներ չլինենե։ Մենք այն ժողովուրդը չենք, այն տարածաշրջանում չենք ապրում, որ այս պահին ընդհարումների գնանք, քաղաքացիական կռիվներ սկսվեն, որովհետև ձնագնդիի նման մեծանում է ամեն ինչ»,–ասել է ՀՀԿ փոխնախագահը։ Պատասխանելքով այն հարցին, թե ինքն արդյո՞ք քննադատում է 2008թ.–ին իշխանության պահվածքը, Զոհրաբյանն ասել է. «Քննադատում եմ և՛ իշխանության, և՛ ընդդիմության պահվածքը: Միակողմանի կռիվ չի լինում, այսինքն կռիվը երկու կողմից է եղել և երկու կողմից էլ սխալներ կան: Հարկավոր է սխալները չկրկնել և շտկել դրանք»։ Ըստ բանախոսի՝ ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ հենց ընդհարում չլինելու համար ոստիկանությունը գնաց ընդառաջ և Ազատության հրապարակը տրամադրվեց հանրահավաքի մասնակիցներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը