Լրահոս

01.04.2011 12:50


Կողոպուտ Կոմիտասի պողոտայում

Կողոպուտ Կոմիտասի պողոտայում

Մարտի 30-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Աշոտ Պետրոսյանին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 49-ամյա Գայանե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Կողոպուտի փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:Եթե կան Աշոտ Պետրոսյանի գործողություններից տուժած այլ քաղաքացիներ` կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 28-02-02 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը