Լրահոս

01.04.2011 13:06


Կրկին հրդեհներ

Մարտի 31-ին՝ ժամը 14.14-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում՝ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարա­կից «Կրիվոյ» կոչվող տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.58-ին, մարվել`15.08-ին:

Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 14.42-ին,  ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ագարակ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`17.55-ին: Այրվել է Ս.Սուքիասյանին պատկանող տան առաստաղը` 1 քմ մակերեսով, կից անասնագոմի տանիքը` 60 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 350 հակ անասնակերը:

Նույն օրը՝ժամը 17.16-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ազա­տեկ գյուղում` «Թեզխարաբ» կոչվող տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.38-ին, մարվել՝ 17.50-ին: Այրվել է 0.5 հա խոտածածկ տարածք, 30 պտղատու ծառ և 20 ուռենի:

Նույն օրը՝ժամը 18.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սե­բաստիայի փողոցի թիվ 32/2  շենքի հարակից այգում: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատրվ խումբը եվ երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել`18.31-ին: Երկու օջախներում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 18.27-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 5 տան հարակից տարածքում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.32-ին, մարվել`18.40-ին:

Բաբախանյանին պատկանող հողամասում այրվել է 450 քմ մակերեսով  խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 19.50-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 147 հասցեում` «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել`20.15-ին:

Այրվել է 4000 քմ մակերեսով  խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 22.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյու­ղի Արտաշատի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող կիսակառույց շինության հարևանու­թյամբ խոտի դեզ է այրվում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.24-ին, մարվել` 00.55-ին:

Այրվել է Գ.Միրզոյանին պատկանող 300 հակ անասնակերը:

Ապրիլի 1-ին՝ժամը 01.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.04-ին, մարվել`02.13-ին: Այրվել է Ա.Մնացականյանին պատկանող տան բակում գտնվող էլ.ենթակայանի ներսը` ամբողջու­թյամբ և տա­նիքը` 4 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը