Լրահոս

27.06.2020 21:39


Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն (լուսանկար)

Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն (լուսանկար)

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի հունիսի 27-իցԵրևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Քրիստափորի փողոցի երթևեկելի 2-րդ գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախերթևեկելու փոխարեն։

timthumb

Այս խորագրի վերջին նյութերը