Կարծիք

27.06.2020 14:52


Անազնիվ է արտակարգ դրությունն օգտագործել և գույքահարկի բարձրացում իրականացնել

Անազնիվ է արտակարգ դրությունն օգտագործել և գույքահարկի բարձրացում իրականացնել

Բնիկ Երևանցի չեմ (#եկ_Արցախ), բայց դա չի խանգարում ընդգծել, որ, մեղմ ասած, անազնիվ է արտակարգ դրությունն օգտագործել և գույքահարկի բարձրացում իրականացնել (հատկապես հաշվի առնելով, որ իշխանությունը եկավ սոցիալական կարգախոսների տակ)։ Բայց իշխանությունն այլ ելք չունի՝ Հայաստան ոչ ոք փող չի ներդնի, դրա համար ներքին ռեսուրսների հաշվի պիտի բյուջե լցնի։ Դա իրենք ուզում են անել, մի կողմից խոշոր սեփականության վերաբաշխումով և, մյուս կողմից, մարդկանց հարկային բեռն ավելացնելով։ Սա տրամաբանական ելք է այս կառավարություն օրոք։

Իսկ նրանց, ովքեր նոր են արթնանում և հասկանում, թե դեպի ուր է տանում այս քաղաքականությունը (իրենց ջեբին կպան), կարող եմ միայն ասել՝ բարի գալուստ իրականություն։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը