Կարծիք

27.06.2020 18:37


Քոչարյանը միակն էր, ով ինքնակամ, առաջին իսկ օրից կանգնեց ազգադավության ու հակապետականության դեմ

Քոչարյանը միակն էր, ով ինքնակամ, առաջին իսկ օրից կանգնեց ազգադավության ու հակապետականության դեմ

Ավելի քան 500 օր ազատազրկում ու մինչևիսկ սեփական իրավունքների պաշտպանության ռեցեսիայի գնով պետականության, պետական ինստիտուտի դոմինացիա՝ սա էր Քոչարյանի՝ սեփական դիմումները ՍԴ-ից հետ վերցնելու բովանդակությունն ու Նա թերևս միակ գործիչն է, ով պատրաստ է իր ազատության, իր անմեղության հաղթաթղթերը մի կողմ դնել՝ հանուն իր իսկ շահածի՝ մեր երազածի՝ Պետականության Հայոց։

Քոչարյանը միակն էր, ով ինքնակամ, առաջին իսկ օրից կանգնեց ազգադավության ու հակապետականության դեմ ու ոչ միայն լոկ խոսքերով, այլ գործով՝ հայրենանվեր այդ գործի զոհասեղանին դնելով սեփական ազատությունն ու կյանքն, ով պատերազմում հաղթեց, խոսքի ուղիղ ու փոխաբերական իմաստով՝ մեզ լույս բերեց, արժանապատվորեն հեռացավ, որ վերստին գա ու մինչևիսկ բանտարկությամբ՝ բացի մեր աչքերը, նշմարի ճշմարիտ ուղին, ցույց տա առաջնայինն ու երկրորդականը, որ հասկանանք՝ ինչպես իր կուսակցությունն իր ժողովուրդն է, այնպես էլ մեր փրկությունը մեր միասնությունն է, հավատարմությունը սեփական արժեքներին, հույսը՝ սեփական միտքն ու բազուկը։

Չերչիլն ասում էր՝ քաղաքական գործիչը մտածում է գալիք ընտրությունների, պետական գործիչը՝ գալիք սերունդների մասին։

Թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել Նրան։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը