Կարծիք

27.06.2020 19:28


Իշխանությունը ռեպրեսիաների հետևանքով վերջնականապես է կորցնելու հասարակության վստահությունն ու հավատը

Իշխանությունը ռեպրեսիաների հետևանքով վերջնականապես է կորցնելու հասարակության վստահությունն ու հավատը

Քաղաքական ռեպրեսիաներն ու պատվերով հետապնդումներն արդեն մեծ հաշվով հասարակությանը հետաքրքիր չեն։ Մեծամասնությունն արդեն հասկացել է, որ դրանք արհեստական ու ընտրովի գործընթացներ են, որոնք ոչ միայն օգուտ չեն տալիս ո՛չ քաղաքացուն, ո՛չ պետությանը, այլ այս քաղաքականության բացասական հետևանքներն արդեն զգալի են բոլորին։

Այսօր հարաբերականորեն նժարները հավասար են` իշխանությունն այլևս չի կարողանում այդ շոուներով խաբել հասարակությանն ու դիվիդենտներ շահել, հետապնդվողների նկատմամբ էլ այլևս բացասական վերաբերմունքն է հօդս ցնդում։ Քաղաքական հետապնդումների շարունակությանը զուգահեռ, սակայն, վիճակը փոխվելու է` իշխանությունն այդ ռեպրեսիաների հետևանքով վերջնականապես է կորցնելու հասարակության վստահությունն ու հավատը, իսկ հետապնդվողները, հակառակը, դրա շնորհիվ քաղաքական կապիտալ են սկսելու կուտակել։

Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե նման հետապնդումներով իշխանությունն իրեն ամրապնդո՞ւմ է, թե՞ ավելի է մոտեցնում վտանգավոր այս ժամանակների ավարտը։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը