Կարծիք

28.06.2020 19:06


Ձեզանից շատերը լռում են

Ձեզանից շատերը լռում են

Մենք՝ հայերս, մի շատ հետաքրքիր բնավորություն ունենք․ մինչև խնդիրը չի «կպնում» մեզ, չենք մտածում այդ մասին։ Օրինակ՝ «կպան» ձեր գրպաններին՝ գույքահարկը բարձրացնելու հարցով, մեծամասնությունը դուրս եկավ պայքարի։ Իբր դրանից առաջ ամեն բան լավ էր, էդ մի խնդիրն էր մնացել, եկեք ազգովի լուծենք։

Ինչպես բոլորի համար պարզ է դարձել, այս կառավառությունը քնում-արթնանում և մտածում է՝ ինչպես շեղել, որ տակից իրենց համար այս պահին օգուտ, մի անիմաստ օրենք անցկացնեն։

Արդեն 4 և ավելի ամիս է՝ պահում եք անորոշության մեջ․․․
Օրը մի բան հորինում եք՝ դիմակները պետք չեն, առանց ձեռնոց խանութ չգնալ, դիմակները պետք են, ձեռնոցները հանեք՝ վնաս են, հիմա էլ՝ մեզ պետք է գիտակցված լոքդաուն՝ տնից դուրս մի՛ եկեք, մի՛ շփվեք ոչ մեկի հետ և տանը նստե՛ք, նայե՛ք «պատալոկին» ու ինչ կասենք, ընդունե՛ք, չբողոքե՛ք։

Հարգելի՛ իմ բարեկամներ, ծանոթներ և ընկերներ, ձեր միջից հանե՛ք էն լոզունգները՝ բա էն վախտ․․․․, որ ձեր ականջներում ներարկել են, նայե՛ք ձեր շուրջը ու տեսե՛ք, որ ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ նաև ավելի վատն է գնացել։

Ասեմ՝ հպարտ լինելով ու ժպիտով վաղվա օրը չի կառուցվի։ Պարտադիր չի վաղը արթնանաս ու տեսնես, որ հաց չունես ուտելու, նոր դուրս գաս պայքարելու։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը