Կարծիք

29.06.2020 11:07


Աշխարհի որևէ երկրում տեսնես ըսենց դուռակություն կա՞, թե միայն մենք ենք սրան արժանացել

Աշխարհի որևէ երկրում տեսնես ըսենց դուռակություն կա՞, թե միայն մենք ենք սրան արժանացել

Սրճարան մի գնացեք՝ ասում է նախարար կոչվածը, բայց սրճարանները բացել են։

Պահպանեք սոցիալական հեռավորություն՝ ասում է նախարար կոչվածը, բայց երթուղայինների մեջ 10 սմ հեռավորությամբ մարդիկ գնում-գալիս են։

Ասում է՝ կտորից դիմակներ մի կրեք, կրեք բժշկական, բայց էն ձրի ռադիոն փողոցներում հայտարարում է, որ կարող եք տնային պայմաններում դիմակ պատրաստել: Կարծես թե մարդիկ տանը պետք է բժշկական դիմակ էլ կարողանային պատրաստել:

Ասում է՝ մնացեք տանը, միակ ելքը դա է, բայց փոխարենը քաղաքացիները ոնց կաշխատեն և ոնց կապրեն, իրենց խնդիրը չի, դեռ մի հատ էլ գույքահարկ են ավելացնում էս «պատերազմական» վիճակում:

Աշխարհի որևէ երկրում տեսնես ըսենց դուռակություն կա՞, թե միայն մենք ենք սրան արժանացել։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը