Լրահոս

29.06.2020 22:35


ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Նարեկ Ք.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը