Կարծիք

29.06.2020 12:56


Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը

Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը

Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք, թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։

Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար, իրենց «հեղափոխականների» պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։

Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել՝ դո՞ւք էլ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական Նիկոլ։

Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը հաղթելու համար ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսը ու սպասել վրացիների պատասխանին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը