Կարծիք

29.06.2020 18:39


Մարդկանց աչքերում կորել է փայլը

Մարդկանց աչքերում կորել է փայլը

Մեր երկրում ամեն ինչ գահավիժում է՝ տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական համակարգը, մշակույթը, կրթական համակարգը ը, նաև՝ գյուղատնտեսությունը, բիզնեսը, ամեն-ամեն ինչ անասելի դաժանությամբ գահավիժում է․․ Մարդկանց աչքերում չկա ժպիտ, չկա փայլ, մարդիկ վախվորած են, մոլորված, անհուսալի շփոթված․․ Ամեն ինչ մեր երկրում գահավիժում է։ Դուրս եկեք և նայեք անցորդներին, նայեք ձեր հարազատներին, ընկերներին, հարևաններին․․ Սարսափի սպասում կա, անհանգստություն․․

Մահեր կան մեր երկրում, հիվանդներ, նմուշառված վարակվածներ և չտեստավորված վարակակիրներ․․․

Աշխարհում այս փուլերը չգիտես ինչու, անցավ արագ, անցնում է արագ ու կազմակերպված, պետությունները տեր են իրենց քաղաքացիներին, այլ երկրներում քաղաքացիները ունեն որոշակի ապահովվածության զգացողություն, խոսեք արտերկում բնակվող ձեր հարազատների հետ, կփաստեն․․Իսկ մեր երկրում, ժամանակը աշխատում է բոլորիս դեմ․․ Փոխանակ դեպքերը նվազեն, ինչպես աշխարհում է, մեզանում թվերը աճում են․․ Կառավարությունը իր հիմար կոչերով, ինչ-որ ծրագրերի մասին թիվիներում հնչեցնելով,զզվեցրել է բոլորին, ոստիկանական մեքենաների և շտապ օգնություն մեքենաների անընդմեջ ազդանշանները անգամ ամենահավասարակշռված մարդուն հավասարակշռությունից հանում են․․․ Մեր երկիրը դարձել է մի մեծ հիվանդանոց բաց երկնքի տակ․․․ Լույսը լքել է մեր երկիրը, խավարի մեջ ենք ազգովի․․․ Իսկ Նիկոլը իր քայլերով ավելի ու ավելի է խորացնում խավարը․․ Նա խավարի տիրակալ է ուզում դառնալ․․ Մեր երկրում հակասահմանադրական օրենքները ընդունվում են հիվանդ և վարակակիր խորհրդարանի կողմից, հիվանդ վարչապետի հրահանգով․․․ Երկրում չի մնացել ոչ մի մաքուր անկյուն, ամեն ինչ աղտոտված է, ամեն ինչ վարակակիր․․ Եվ այս «համավարակի շանսը» Նիկոլը օգտագործում է հայատյացության, մարդատյացության ամենաբարձր մակարդակով․․․ Նա երկիրը տանում է դժոխք և ինչպես ինքն էլ խոստովանեց, կանգնած ենք դժոխքի եզրին․․․

Երկիրը ընկղմվում է խավարի մեջ, սա ավելի վտանգավոր խավար է, քան 90-ականներինը, այն ժամանակ կար հույս, կար պայքար, կար հայրենքի ազատագրում․․Հիմա խավարը ավելի է խորն է և չկա հույս, հիմա կա ազատագված հայրենիքը վտանգների ճիրանների մեջ սառնասիրտ ներքաշում, հիմա կա ներքին թշնամանք․․ Հիմա դրսի թշնամիներին սիրաշահելով և գովաբանելով, Նիկոլը թշնամիներ է փնտրում երկրի ներսում․․․
Խավարը խորանում է, և մենք կամ պիտի հլու-հնազանդ սպասենք վերջնական ավարտին, կամ՝ պարտավոր ենք սթափվել․․․Մարդուն , ով դժվարանում է շնչել, ում թոքերը հիվանդ են, օգնելու համար թթվածին են ներշնչում, մարդը սկսում է գալ դեպի կյանք, այո, մի քիչ թմրած է լինում, շշմած և քնկոտ, բայց հույսը վերակենդանանում է, որ մարդը շուտով կշնչի, կշնչի ինքնուրույուն, սեփական թոքերով․․․ Մեր երկիրը հիմա այդ թթվածնային ապարատների կարիքը ունի, և ուղղակի և անուղղակի իմաստով․․․

Մարդկանց աչքերում փայլ չկա, մարդիկ հուսահատված են, անգամ մի քանի նորիշխանիկներն ու պատգամավորները․․․Նրանք ավելի հիվանդ են, քան ամենահիվանդը․․․․․

Ես չեմ թաքցնում, գիտեք իմ վերաբերմունքը Նիկոլի հանդեպ, գիտեիք ի սկզբանե երբ կտրականապես մերժեցի նրան․․Հիմա մենք պարտավոր ենք, թեկուզ խարխափելով, հասնել լույսին, գտնել մաքուր օդի ծորանները և բացել մեր երկրի թոքերի համար․․ Հիմա, առավել քան երբևէ ես ասում եմ՝ Նիկոլ, երբ տարիներ կամ ամիսներ հետո քեզ կկանգնեցնենք մահապատժի պատի տակ, քո Թորոսյանի Արսենի և մյուս խամաճիկներիդ հետ և երբ վախից կոկորդդ կչորանա, ինչպես հիմա մեր ամբողջ երկրի կոկորդն է չորացած, երբ շնչահեղձ կլինես սարսափից, ես այդքան բարի այլևս չեմ լինի և ջուր չեմ տա քեզ․․․ Ու քո աչքերի առջև կհառնեն այս համավարակի բոլոր զոհերը, այս քաղաքական համավարակի բոլոր զոհերը․․

Կնայեն աչքերիդ մեջ և ոչ ոք, ոչ ոք չի խղճա քեզ․․Անգամ հետդ քայլածները քեզ չեն խղճա, նրանք այդ ընթացքում այլևս նոր տեր կփնտրեն․․․

Այո՛, մեր երկիրը հիմա խավարի մեջ շնչահեղձ է լինում․․ Ու ես այսօր ամենևին լավ խոսքեր չեմ գտնում․․․

Մարգարիտ Եսայանի ֆեսյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը