Լրահոս

29.06.2020 16:31


Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հունիսի 29-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է բալոնից արտահոսած գազը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։38-ին։ Այրվել է բալոնից արտահոսած գազը։

Այս խորագրի վերջին նյութերը