Կարծիք

29.06.2020 21:06


Արժանի ենք Նիկոլի թվի «նոր անձնիշխանապետությանը», որ վաղն է գալու

Արժանի ենք Նիկոլի թվի «նոր անձնիշխանապետությանը», որ վաղն է գալու

Ասացինք, խոսեցինք, անցավ-գնա՞ց...

Էսքան անհետևողական երևի մեկ էլ մենք ենք։ «Մենք» ասելով` նկատի ունեմ բոլորիս։
Ոչ միայն ավանդաբար անտարբեր, անհետևողական, անհոգ մեծամասնությանը, որ չգիտի, չի էլ ուզում իմանալ` ինչ օյին են բերում Տապոռ (հայերեն ասած` Կացին) Նիկոլն ու իր խունվեյբիններն էս պետության գլուխը` բուռը հավաքելով Սահմանադրական դատարանը, այլև մտածող փոքրամասնությունը, որ անցած շաբաթ ակտիվորեն կռիվ էր տալիս այդ խայտառակության դեմ, իսկ հիմա կարծես մոռացել է այդ մասին։

Ինչի մասին ասես խոսում ենք, ինչ ասես քննարկում ենք` է՛լ Կացին Նիկոլի և իր առողջապահության նախարարի բլթոցները «լոքդաունի» թեմաներով, է՛լ գույքահարկի բարձրացումը, որ ինքնին շատ մերժելի է, իհարկե, բայց սահմանադրական կամ, ավելի ճիշտ, հակասահմանադրական հեղաշրջման չի ձգում, է՛լ ինքնատուգանված Դանիելի արկածները Գյումրիում, է՛լ... հազարումի «զիրթ-զիբիլ», բայց ո՛չ ՍԴ «ուզուրպացման» գերխնդիրը։

Տպավորությունն այնպիսին է, թե սարսափելի ոչինչ չի եղել` ասեցինք, խոսեցինք, անցավ-գնաց...
Եթե այն, ինչ տեղի ունեցավ` մեր գործը չէ, և սահմանադրական կարգը, օրենքի գերակայությունը պաշտպանելը միայն Ալվինա Գյուլումյանի «նեղ անձնական» պրոբլեմն է` մեզ չի վերաբերվում, ուրեմն, արժանի ենք Նիկոլի թվի «նոր անձնիշխանապետությանը», որ վաղն է գալու...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը