Լրահոս

30.06.2020 10:47


Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն էլ չի դիմանում ճնշումներին և որոշել է դուրս գալ համակարգից․ «Հրապարակ»

Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն էլ չի դիմանում ճնշումներին և որոշել է դուրս գալ համակարգից․ «Հրապարակ»

Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, մեր տեղեկություններով, որոշել է դուրս գալ համակարգից: Պաշտոնական բացատրությունն այն է, որ մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել, բայց ՀՔԾ-ում խոսում են, որ էլ չի դիմանում ճնշումներին եւ զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից:

Մենք կապվեցինք Մուշեղյանի հետ, ով սկզբում լսելով հարցը՝ ասաց, որ զբաղված է, որ մեկ ժամից զանգենք, հետո ասաց, թե քննչական գործողության է, ուշ զանգենք:

Ի վերջո, պատասխանեց մեր հարցին. «Կարճ ասեմ՝ հիմա գործիս տեղում եմ, աշխատում եմ»: Իսկ առաջիկայում: «Առաջիկայում էլ աշխատելու եմ»: Ասում են՝ Մարտի 1-ի գործն է պատճառը, որ որոշել եք տեղափոխվել մասնավոր սեկտոր: «Չէ, եղբայր, ասում եմ՝ հիմա էլ աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ու հլը որ աշխատելու եմ»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը