Լրահոս

30.06.2020 11:30


Երևանում 49-ամյա վարորդը BMW-ով բախվել է կանաչապատ գոտու եզրաքարերին. կա վիրավոր

Երևանում 49-ամյա վարորդը BMW-ով բախվել է կանաչապատ գոտու եզրաքարերին. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Ա. Ս-ն Դավիթ Բեկի պողոտայի թիվ 140 հասցեի դիմաց իր կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Սարի Թաղի «կալցևոյում» բախվել է ճանապարհի մեջտեղում գտնվող շրջանաձև երթևեկության կանաչապատ գոտու եզրաքարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Ռ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը