Լրահոս

30.06.2020 12:35


Երևանի Տոլստոյի փողոցի ավտոտնակում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Երևանի Տոլստոյի փողոցի ավտոտնակում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հունիսի 30-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տոլստոյի փողոցի թիվ 46 տան մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան 1-ին հարկում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։26-ին, մարվել՝ 08։09-ին։ Այրվել է ավտոտնակը՝ տնտեսական իրերով և ավտոպահեստամասերով։

Այս խորագրի վերջին նյութերը