Լրահոս

01.04.2011 16:42


Ինչո՞վ է Երևանի ներկայիս քաղաքապետը տարբերվում նախորդներից

Ինչո՞վ է Երևանի ներկայիս քաղաքապետը տարբերվում նախորդներից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը վերջերս ասուլիսներից մեկում ասել էր, թե իր և Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանի զրույցի ժամանակ, երբ ինքն ասել է, թե արդեն որերորդ քաղաքապետն է, որի հետ իր գործունեությունը լավ սկսվում է, բայց վատ է վերջանում, քաղաքապետն արձագանքել է, թե ինքը բացառություն է։

«7օր»–ը «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանին հարցրել է, թե այսքան ժամանակ հանդիպելով քաղաքապետին, նյութեր տրամադրելով ու բողոքներ ներկայացնելով՝ արդյոք ի՞նչ կարող է ասել՝ ներկայիս քաղաքապետը նախորդներից տարբերվո՞ւմ է։

Հարցին ի պատասխան՝ Արթուր Ավթանդիլյանն ասել է.

Մեր հանդիպումը քաղաքապետի հետ անցել է բավականին բարյացակամ մթնոլորտում, սակայն փոխհարաբերությունների ներկայիս փորձն ու քաղաքապետի գործողությունները հստակ գնահատական տալու համար դեռևս բավարար հիմքեր չեն տալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը