Կարծիք

30.06.2020 14:42


Մահերի հարաբերական թվով Հայաստանը 20-րդ տեղում է 188 երկրից

Մահերի հարաբերական թվով Հայաստանը 20-րդ տեղում է 188 երկրից

Վերադառնալով առողջապահության նախարարի «հպարտության» առարկային՝ կորոնավիրուսից մահերի ցուցանիշներին։

Իր հարցազրույցը հունիսի 26-ին էր, ես հաշվել եմ հունիսի 27-ի թվերով։

Հպարտության որևէ պատճառ այդ ցուցանիշներում այդպես էլ չգտա։

Մահերի հարաբերական թվով (ըստ 1 մլն բնակչի) Հայաստանը 20-րդ տեղում էր 188 երկրից։

Իսկ Թորոսյան Արսենի (ի դեպ, սխալ) անվանած մեկ այլ պարամետրը՝ «մահաբերությունը», իր ասած բանաձևով անիմաստ է հաշվել, քանի դեռ համաճարակը չի ավարտվել, մինչև բոլոր բուժվողները չեն բուժվել, իսկ մահացողները՝ մահացել։

Մահերի բացարձակ թվով էլ աշխարհում 51-րդ տեղում ենք այն դեպքում, որ Հայաստանի բնակչությունը չափով 135-րդն է աշխարհում։

Հաշվարկներս՝ ստորև, նայեք։

Կից նյութն այստեղ՝ Ի՞նչ են ասում թվերը Արսեն Թորոսյանի հպարտության մասին։ Սփոյլեր. ոչ մի լավ բան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը