Կարծիք

30.06.2020 15:20


Իրեն էշի տեղ դնելու նուրբ արվեստը

Իրեն էշի տեղ դնելու նուրբ արվեստը

Աշխարհը ման գաս` ծանծաղամիտ Ալենь-ի նման երկրորդին, գոնե շնչավոր առարկաների մեջ, չես գտնի։

Էլի փայլել է իր ՄՏՔԻ, ուզում էի ասել`ծանծաղամտության ողջ շռայլությամբ. անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի նամակին`ուղղված ՍԴ նախագահին, ասել է. «Շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է որպես կառույցի նամակ ներկայացվել: Որոշ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին»։

Իսկ ի՞նչ էր գրել Բուքիքիոն Հրայր Թովմասյանին. «Հարգելի Նախագահ, շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետեւում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ»։ Ոչ մի բառ ավել, ոչ մի բառ պակաս։

Լավ, իսկ ի՞նչ էր գրված Վենետիկի հանձնաժողովի` «սահմանադրական փոփոխությունների» հակասահմանադրական նախագծի վերաբերյալ կարծիքի 82-րդ կետում, որ պարոն Ծանծաղամիտը կա՛մ չի կարդացել, կա՛մ կարդացել է` չի հասկացել, կա՛մ լավ էլ հասկացել է, բայց իրեն անհասկացողի տեղ է դնում, ինչպես միշտ. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։
Մարդա մեկը կասեր` ինքնաթիռը կանգնացրե՛ք, իջնո՛ղ կա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը