Լրահոս

30.06.2020 20:36


Պահանջները չպահպանելու հիմքով՝ 24 ժամով կասեցվել է մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը. ՍԱՏՄ

Պահանջները չպահպանելու հիմքով՝ 24 ժամով կասեցվել է մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցմատյաններում:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել է երեկվանից սկսված խստացված ստուգայցը հանրային սննդի օբեկտներում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում: Բազմաթիվ տնտեսավարողներ շարունակում են անպատասխանատու վերաբերվել սահմանված կարգին. խախտվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:

Նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված մի շարք տնտեսավարողների մոտ սակայն, արձանագրվել է դրական տեղաշարժ՝ թերացումներն ակնհայտորեն պակասել են կամ իսպառ վերացվել:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը