Լրահոս

30.06.2020 23:10


Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակից․ Goal

Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակից․ Goal

«Ոսկե գնդակների» քանակով ռեկորդակիր Լիոնել Մեսսին հնարավոր է, որ այս մրցաշրջանի ավարտին մնա առանց այս մրցանակի։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն երեք թեկնածուների ցուցակից, համաձայն Goal պորտալի նոր վարկածի:

Վարկանիշային ցուցակի առաջատարը «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երրորդ տեղն է զբաղեցնում «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:

«Ոսկե գնդակի» հավակնորդերի լավագույն տասնյակը․

1․ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

3․ Կևին Դե Բրույնե («Մանչսեթեր Սիթի»)

4․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):

5․ Թոմաս Մյուլեր («Բավարիա»):

6․ Քարիմ Բենզեմա («Ռեալ»):

7․ Նեյմար (ՊՍԺ):

8․ Էրլինգ Հոլանդ (Բորուսիա, Դորտմունդ):

9․ Կիլիան Մբապե (ՊՍԺ):

10․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»):

«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակը սահմանել է France Football ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, ով 1956-ին խնդրել էր քվեարկություն կազմակերպել գործընկերների շրջանում՝ Եվրոպայի տարվա լավագույն խաղացողին որոշելու համար: Անցյալ տարվա արդյունքներով Մեսսին դարձավ լավագույնը՝ վեցերորդ անգամ նվաճելով մրցանակը:

Այս խորագրի վերջին նյութերը